AM
18 Հոկտեմբեր 2012 - 07:58 AMT

Երևանում քննարկվել են բիզնեսի խթանման նպաստավոր միջավայրի ձևավորմանն ուղղված հարցեր

Հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկեց հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի, ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումի նախագահությամբ:

Նիստի օրակարգում ներառված են բիզնեսի խթանման համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանն ուղղված հարցեր՝ շեշտադրելով հարկային և մաքսային քաղաքականության, արդար և հավասար մրցակցության և մտավոր սեփականության իրավունքներին առնչվող խնդիրները, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության ուղղությունները (Հայկական ատոմակայանի լիցենզիայի երկարաձգում և անվտանգության գծով աջակցություն, նոր ռեակտոր ներդնելու առաջարկ, հիդրոէներգետիկա և էլեկտրաէներգիայի ստացման այլ այլընտրանքային աղբյուրներ, ներգրավում տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում):

Նիստի ավարտին Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր էներգետիկայի բնագավառում համագործակցության վերաբերյալ, հայտնոմ է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: