Պերմի մարզի նահանգապետի պաշտոնակատար Օլեգ Չիրկունովը, որն այսօր ժամանել է Երեւան, եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կստորագրեն արձանագրության տնտեսական եւ մշակութային համագործակցության մասին: Այսօր նախատեսվում է Համագործակցության մասին արձանագրության ստորագորւմ, ինչպես նաեւ Մերձկամյեի ղեկավարի հանդիպումները հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի հետ: Նախատեսվում է, որ երեքշաբթի տեղի կունենա Չիրկունովի հանդիպումը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Բացի այդ, ծաղկեպսակներ կդրվեն Հաղթանակի զբոսայգում եւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Մերձկամյեի ղեկավարի այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի ընթացիկ տարվա փետրվարին Պերմի մարզ կատարած այցի ժամանակ:





