Այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության ղեկավար գեներալ-գնդապետ Վլադիմիր Պրոնիչեւը: Այցի հիմնական նպատակն է ծանոթությունը Հայաստանում տեղակայված ռուս սահմանապահների ծառայության պայմաններին: Պրոնիչեւը իր հայ գործընկերների հետ կքննարկի նաեւ համագործակցության հեռանկարները Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության եւ Հայաստանի Սահմանապահ ծառայության միջեւ: Այցի շրջանակներում պլանավորվում է նաեւ ստորագրել մի շարք երկկողմանի փաստաթղթեր եւ համաձայնագրեր, որոնք մասնավորապես վերաբերվում են Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի ֆինանսավորմանը:





