AM
18 Ապրիլ 2005 - 08:27 AMT

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանում լույս է տեսել առաջին գրաֆիկական հրատարակությունը Հայոց ցեղասպպանության մասին` «Լռություն.Հրաման Կոնստանդինոպոլսին»: Ինչպես շնորհահանդեսին հայտնել է պատկերների հեղինակ Տիգրան Մանգասարյանը, մինչ այժմ Հայաստանում չի եղել նման մանրամասն գործ, որը ունակ լիներ ցույց տալու կորուստների ողջ մասշտաբը, չէ որ Հայաստանի երիտասարդ սերունդը չի պատկերացնում 1915-ից 1923 թվականներին մեր ունեցած կորուստների իրական ծավալը, իսկ խոսում են ուղղակի կորցրած տարածքների եւ 1,5 միլիոն զոհվածների մասին: Մինչ այս գիրքը Հայաստանում հրապարակվել են միայն պատմական հետազոտություններ, ուղղված մասնագետների նեղ շրջանակի: Գրքի ստեղծման գաղափարը առաջացել է 2 տարի առաջ եւ այն ժամանակ նա դիմել է սցենարիստ Ռուբեն Ծատուրյանին գրքի սցենարը գրելու խնդրանքաով: Իր հերթին գրքի սցենարիստը նշել է, որ աշխատանքը գրքի հիմք հանդիսացած նյութի հետ բավականին դժվար է եղել: Ցեղասպանության ողջ պատմությունը ներկայացված է գրքում Հարություն Փարտաշյանի ընտանիքի ողբերգության միջոցով: