ՄԻԱԿ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի նախկին կուսակցությունից` ՀԺԿ-ից դուրս գալու մասին ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Ն. Կարապետյանին ժամանակին հեռացրել են վերջինիս հարազատ Հայաստանի ժողովրդական կուսակցությունից: Սակայն թերթի հետ զրույցում նա նշել է. «Ձեր տեղեկությունները ճիշտ չեն, ես ինքս եմ հեռացել` իմ դիմումի համաձայն: Անհամաձայնություններ են եղել ղեկավարության հետ»:





