AM
24 Հոկտեմբեր 2012 - 05:45 AMT

«Ժողովուրդ». ՀՀԿ-ն մանդատ է շնորհում նորելուկ, անհասկանալի կերպարների

«Ժողովուրդ»-ը գրում է. «Խորհրդային տարիներին քաղբանտարկյալ, Աժ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը վերջերս նշանակվել Է Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի խորհրդական»: Ըստ թերթի՝ ուշագրավն այն է, որ Կարախանյանը նախորդ երկու գումարումներում եղել է պատգամավոր, ի սկզբանե կանգնած է եղել ԱՄԿ-ի, այնուհետև ՀՀԿ-ի ստեղծման ակունքներում: «Ճիշտ է, պատգամավորական գործունեության ընթացքում առանձնապես ակտիվ չի եղել, սակայն նա ՀՀԿ-ի համար շատ բան է արել, շատ ավելին, քան այսօր ՀՀԿ անվան տակ պատգամավոր դարձած Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Ռուզաննա Մուրադյանը, Շուշան Պետրոսյանը և այլք: Ու առաջին հերթին ՀՀԿ-ի համար է ամոթալի, որ չեն գնահատում իրենց կուսակցության հիմնադրման ակունքներում կանգնածներին և պատգամավորական մանդատ են շնորհում նորելուկ, անհասկանալի կերպարների»,-գրում է թերթը: