AM
24 Հոկտեմբեր 2012 - 10:29 AMT

Սուքիաս Ավետիսյանը ՀԱԿ-ին հորդորեց ցույց տալ այն միջոցները, որոնց հաշվին հնարավոր է կրկնապատկել նվազագույն աշխատավարձը

Նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելն, իրականում, քաղաքացիներին մեծ բան չի տալիս: Սա ընդունում է նաև ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նա սակայն նկատում է նաև, որ պետք է հաշվի առնել ու գնահատել բյուջեի հնարավորությունները: «Մենք գործում ենք ցանկությունների և հնարավորությունների դաշտում:

Բնական է, որ ցանկությունները շատ են և ավելի շատ են իշխանությունների մոտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հանրապետական պատգամավորը: Մեկնաբանելով ՀԱԿ-ի` նվազագույն աշխատավարձը կրկնապատկելու առաջրակը, Սուքիաս Ավետիսյանն այս ուժին հորդորեց բյուջեում ցույց տալ այն միջոցները, որոնց հաշվին հնարավոր է դա անել: «Եթե ՀԱԿ-ը կարող էր անել, թող այն ժամանակ ինքը 5000 դրամով ուսուցիչ չպահեր, թող 15000-ով դա աներ»,- ասաց ՀՀԿ պատգամավորը: