Միանշանակ կան միջոցներ, որպեսզի նվազագույն աշխատավարձը բարձրացնա ոչ թե 2500 դրամով, այլ շատ ավելի: Բանաձևը, ըստ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի, շատ պարզ է` բյուջեի արդյունավետ օգտագործում: «Պետք չէ հղում անել, թե գումար չկա: Գումար կա, եթե պետական բյուջեն չի թալանվում, եթե «ատկատների» վրա դրված չէ ողջ համակարգը, և եթե բյուջեն արդյունավետ է ծախսվում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի խոսքերով, իրենք այսօր օրինագծին դեմ չքվեարկեցին միայն այն պատճառով, որ երկիրը հասցված է այնպիսի սոցիալական աղետալի վիճակի, որ այդ 2500 դրամը հազարավոր ընտանիքների համար գոնե մեկ-երկու օրվա հացի փող է: «Զուտ բարոյական հարթությունում դիտարկելով հարցը` մենք քվեարկեցինք ձեռնպահ»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: 2013 թվականից նվազագույն աշխատավարձը կբարձրանա 2500 դրամով և կդառնա 35000 դրամ:





