AM
31 Հոկտեմբեր 2012 - 11:02 AMT

Լոս Անջելեսի Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնախումբը կակտիվացնի գործունեությունը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո կայացավ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի հերթական նիստը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվեց ենթահանձնախմբեր ստեղծելու առաջարկը: Նախատեսվում է, որ ստեղծվելիք ենթահանձնախմբերը աշխատեն հետևյալ ուղղություններով` հանրային կապեր, ֆինանսական հարցեր եւ միջհամայնքային կապեր: Ենթահանձնախմբերում կընդգրկվեն տվյալ ոլորտների մասնագետներ` հանձնախմբի անդամ կառույցների առաջարկով:

Նիստի ընթացքում որոշվեց նաև ակտիվացնել հանձնախմբի գործունեությունը. նիստերը կգումարվեն ամիսը երկու անգամ պարբերականությամբ: