AM
31 Հոկտեմբեր 2012 - 12:33 AMT

Ադրբեջանցի փորձագետները կասկածում են, որ տարածաշրջանում ԱՊՀ-ն հզոր կազմակերպություն է դարձել

Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գորցընթացների հեռանկարներ կան, բայց ինտեգրացիան ոչ բոլոր երկրներում է առաջ գնում: Նման կարծիք հայտնեցին մի քանի քաղաքագետներ այսօր տեղի ունեցած Մոսկվա–Կիև–Քիշնև–Երևան–Բաքու–Աստանա տեսակամուրջի ժամանակ: Այս վեց երկրների քաղաքագետները խոսեցին ԱՊՀ ազատ առևտրի գոտու, եվրասիական ինտեգրացիոն նախագծի ապագայի, դրանում ավելի մեծ թվով մասնակից երկրներ ընդգրկելու հեռանկարների մասին: Ուկրաինացի փորձագետ, Բլեյզերի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Օլեգ Ուստենկոյի բնորոշմամբ՝ հետխորհրդային իրականությունում կան երկրներ, որոնք շատ տարբեր են, բայց ունեն ընդհանուր խնդիրներ: Նրա խոսքերով ինտեգրացիայի պոտենցիայլը ամբողջությամբ չի կիրառվում և դրա պատճառներից մեկը երկրների տնտեսության ծավալների տարբերությունն է: Ըստ նրա՝ պետք է հստակ մեխանիզմներ գործի դրվեն, և առաջին քայլն արված է, իսկ ամենանշանակալին ազատ առևտրի գոտու համաձայնագիրն է: ԱՊՀ երկրների Ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդ Մարկարովի համոզմամբ՝ համագործակցության ճանապարհին մի շարք խոչընդոտներ և խնդիրներ կային, որ պետք էր լուծել: «Ինտեգրացիոն գործընթացը երկար ժամանակ մնում էր հռչակագրային հայտարարությունների կոնտեքստում: Արդյունքում պետք էր անցնել գործնական քայլերի»,- տեսակամուրջի ժամանակ նկատեց հայ փորձագետը:

Բաքվի փորձագետներն էլ կասկածում են, որ տարածաշրջանում ԱՊՀ-ն հզոր կազմակերպություն է դարձել: Բաքվի Արևմտյան համալսարանի պրոֆեսոր Ֆիկրետ Սադիխովը հարցրեց. «Ու՞մ է պետք է ինտերգրացիան և ի՞նչ կտա այն երկրներին»: Նա ընգգծեց, որ Սովետական կարգերի փլուզումից հետո ինտեգրացիայի ճանապարհին հետխորհրդային երկրներին ավելի անկախացան: Ղազախստանցի փորձագետը չհամաձայնեց հնչած մի քանի կարծիքների հետ և ընդգծեց, որ ինտեգրացիան մեծ քայլերով է ընթանում գոնե Ղազախստանում, Ռուսաստանում և Բելառուսում:

Փորձագետները նաև այն տեսակետը հայտնեցին, որ ինտեգրացիայի համար տնտեսական առումով հնարավոր է լուծում գտնել, բայց քաղաքական առումով լուծումները դեռ տեսանելի չեն: