AM
1 Նոյեմբեր 2012 - 11:26 AMT

Գագիկ Մինասյան. Ցանկացած բյուջե հնարավորությունների և ցանկությունների դաշտում պետք է քննարկել

Եթե մարդը հայտնվել է սոցիալական վատ պայմաններում, նրան օգնելու երկու տարբերակ կա. կամ դուք նրան ձուկ եք տալիս, կամ կարթ՝ այդ ձուկը որսալու համար: Հայաստանի Կառավարությունն անցնում է երկրորդ տարբերակին: Որպեսզի մարդիկ կարողանան իրենք իրենց խնդիրները լուծել 2013-ի պետական բյուջեուվ նախատեսվում են մի շարք ծրագրեր: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը՝ գնահատելով 2013-ի պետական բյուջեի նախագիծը: Ըստ նրա՝ նախատեսվող ծրագրերից է, օրինակ, կրթությունն այն ընտանիքների համար, որտեղ կան մարդիկ, ովքեր ունեն կրթության հնարավորություն, ցանկություն և կարիք: Նախագծով՝ այդ մարդկանց, ըստ Գագիկ Մինասյանի, արտոնություններ են տրամադրելու: Եկող տարվա բյուջեում նաև նոր մոտեցումներ կան: Դրանցից է, օրինակ, տնտեսվարողների և պետական կառույցների միջև նախատեսվող պետական-մասնավոր համագործակցությունը: 2013-ի պետական բյուջեն ունի մի քանի առանձնահատկություններ, որոնք ընդհանրացնելով Գագիկ Մինասյանը նշեց. «Սոցիալական խնդիրների լուծում՝ ոչ միայն զուտ նպաստների և թոշակների ավելացմամբ: Այսինքն, կտրվեն հնարավորություններ, որոնցով մարդիկ կարողանան իրենք իրնց սոցիալական խնդիրները կարգավորել»:

Հարցին, թե արդյո՞ք կան բյուջեում թերություններ, Գագիկ Մինասյանը պատախանեց. «Ցանկացած բյուջե հնարավորությունների և ցանկությունների դաշտում պետք է քննարկել: Իհարկե, կան բավականին լուրջ ակնկալիքներ, որոնք եկող տարվա բյուջեի նախագծով չի կարելի իրականացնել»,- եզրափակեց ՀՀԿ-ական ատգամավորը: