«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ըստ ԱԺ-ում շրջող լուրերի, «Ժառանգություն» խմբակցությունը մտադիր է միջխորհրդարանական խմբերից և հանձնաժողովներից հետ կանչել նույն խմբակցության պատգամավորներ՝ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանին և ԱԴ անդամ Ալեքսանդր Արզումանյանին: «Երեկ մեր թղթակիցը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին հարցրել է՝ կարո՞ղ է նման բան լինել, նա պատասխանել է. «Այո, կարող է լինել այդպիսի բան, բայց ավելի ստույգ այդ հարցին կպատասխանենք շաբաթվա վերջում»։ ԱԴ-ից ոչ ոք չի ցանկացել այս առնչությամբ որևէ բան ասել»,-եզրափակում է թերթը։





