«Ժամանակ» – գրում է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը բազմաթիվ տարածքներ ունի Կորյունի 18 Ա շենքում: «Դա բարձրահարկ, ապակեպատ շենք է, որտեղ վարձակալությամբ տարբեր ընկերություններ են աշխատում։ Այնտեղ նույնիսկ գործում է մի մասնավոր բուհ, այդ շենքում է գտնվում նաև ՀԱԿ գրասենյակը և այլ կազմակերպություններ։ Շենքի տարբեր հարկաբաժիններ պատկանում են տարբեր մարդկանց։ Իսկ թե ինչպես, ինչ միջոցներով կամ ինչ հիմունքներով է Մ. Մելքումյանը տարածքներ ձեռք բերել, ինքը՝ ԲՀԿ-ական պատգամավորը չցանկացավ մեզ հայտնել»,- գրում է թերթն ու հավելում, որ ԲՀԿ-ական Մ. Մելքումյանն ընդամենն ասել է, որ թեթի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Ժամանակի» հետ զրույցում, սակայն, նրան պատկանող շենքի վարձակալներից մեկը հայտնել է, որ Մ. Մելքումյանն իր սենյակների համար բավական բարձր գներ է սահմանել՝ 10-13 քմ տարածքի համար 80-100 հազար դրամ է պահանջում։ Ի դեպ, Մելքումյանը նաև դասավանդում է Երևանի տնտեսագիտական համալսարանում, որտեղ, իր ուսանողների և գործընկերների հավաստմամբ, հայտնի է որպես այլընտրանքային ճանապարհով գնահաատկան նշանակող դասախոս»,- գրում է «Ժամանակը»։





