ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱՄՆ ԶՈՒ փորձագետների կողմից ՀՀ ԶՈՒ պաշտպանական գնահատում անցկացնող աշխատանքային խմբի ղեկավար, գնդապետ Մայքլ Անդերսենի գլխավորած պատվիրակության անդամները: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առաջիկա օրերին ՀՀ ԶՈՒ պաշտպանական գնահատման շրջանակներում անցկացվելիք գործողությունները:





