AM
9 Նոյեմբեր 2012 - 05:57 AMT

«ՀԺ». Նոր ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգվեց կես տարով

Երեկ կառավարությունը հավանություն տվեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որով նոր ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգվեց կես տարով։

Ինչպես գրում է «Հայկական ժամանակ»-ը, նոր ՀԴՄ-ները, որոնք առցանց կապված պետք է լինեն ՊԵԿ-ի սերվերին, ներդրվելու էին 2013թ. հունվարի 1-ին, այս փոփոխությամբ կներդրվեն հուլիսի 1-ից։

«Արդեն դժվար է հիշել Տիգրան Սարգսյանի կառավարության ընդունած կոնկրետ ժամկետ ենթադրող որևէ փաստաթուղթ, որը գործողության մեջ դրվի առանց հետաձգման։ Վերջինը կազինոների դուրսբերումն էր Երևանից, որը հետաձգվեց մեկ տարով»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: