Նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ղազախստանի ազգությունների ասամբլեայի պավիրակությակությանը՝ ասամբլեայի քարտուղարության ղեկավար Երալի Տոգժանովի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ղազախստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Այիմդոս Բոզժիգիտովը:
Հյուրերը ներկայացրել են Ղազախստանում ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանն ուղղված պետական քաղաքականության սկզբունքները և Ղազախստանի ազգությունների ասամբլեայի գործունեությունը:
Քննարկվել են Ղազախստանի հայ համայնքների խնդիրները՝ մասնավորապես անդրադառնալով Ղազախստանի ընդհանուր հանրակրթական և կիրակնօրյա դպրոցներում մայրենի լեզվի դասավանդման խնդիրներին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է սփյուռքի նախարարության ծրագրերը և առաջարկել համագործակցել:
Հանդիպման ընթացքում փոխհամաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի Ղազախստանի ազգությունների ասամբլեան կաջակցի Ղազախստանի հայ համայնքի՝ նախարարության ծրագրերին առավել ակտիվ մասնակցություն ունենալու հարցում:





