AM
10 Նոյեմբեր 2012 - 05:40 AMT

«Հրապարակ». ՀՀԿ-ական ծերերը հասկացել են, որ նախագահը մարտական է տրամադրված

ՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ հանրապետական ծերերն իրենց անհանդուրժողականությունն են արտահայտել ՀՅԴ, ԲՀԿ պահվածքի առնչությամբ, ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է՝ պատասխանեք, խփեք, ինչի՞ եք սպասում։ Այս մասին գորմ է «Հրապարակ»-ը:

«Ծերերն հասկացել են՝ նա մարտական է տրամադրված։ Ի դեպ, նրա Փարիզ, ապա Մոսկվա կատարելիք այցերին հաջորդելու է ևս մի այց. ապրիլի 26-ին հայ գործարարների մեծ պատվիրակության հետ 2 ինքնաթիռով մեկնելու է Լիբանան՝ գործարար-ֆորումին մասնակցելու»,- եզրափակում է թերթը: