ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Թայլանդի թագավորության Գյուղատնտեսության և կոոպերատիվների նախարարության մշտականքարտուղարի տեղակալ Չալիթ Դամռոնսակիի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Սերգո Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության հարցերով հայ-թայլանդական համատեղ աշխատանքային խմբի 6-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Չալիթ Դամռոնսակիի գլխավորածպատվիրակությանը` ընդգծելով, որ այս համագործակցությունն իր ներդրումն կունենա երկու երկրների գյուղատնտեսության զարգացման գործում:
Նախարարը հակիրճ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության վիճակը և ՀՀ կառավարության այն քայլերը, որոնք ուղղված են գյուղատնտեսության արտադրության,գյուղական բնակավայրերի զարգացմանը: Սերգո Կարապետյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է կոոպերատիվների հիմնմամբ և կարևորել է այս ոլորտում թայլանդական փորձը: Պարոն Դամռոնսակին շնորհակալություն է հայտնել նախարարին`հյուրընկալության համար, և ներկայացրել է Թայլանդի թագավորության գյուղատնտեսության մասին հակիրճ տեղեկատվություն` կարևորելով երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը:
Դամռոնսակին նախարարին փոխանցել է, որ այսօր մեկնարկող գյուղատնտեսության հարցերով հայ-թայլանդական համատեղ աշխատանքային խմբի 6-րդ հանդիպման ընթացքում կքննարկվեն պտղաբուծության, գինեգործության, օրգանական գյուղատնտեսության, անասնաբուծության, ակվակուլտուրաներին վերաբերող հարցեր և կընդունվեն որոշումներ` համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:
«Տիկին Ռաթանան Հայաստանի մասին պատմող իր գրքով շատ մեծ աշխատանքն է կատարել` թայլանդ ժողովրդին ներկայացնելով մեր երկիրը, որը հարուստ է իրպատմությամբ, մշակութային կոթողներով, ուստի երկու երկրների գյուղատնտեսությանհամագործակցության զարգացման գործում ցուցաբերած ակտիվ աջակցության ևհայ-թայլանդական համագործակցության ամրապնդման համար Թայլանդիթագավորության Գյուղատնտեսության և կոոպերատիվների նախարարության արտաքին հարաբերությունների վարչության Ասիայի և Եվրոպայի հարցերով նախկին բաժնի պետ, պատվիրակության անդամ Ռաթանա Թանոմսաքյուտիին պարգևատրում եմ ՀՀգյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: Տիկին Ռաթանան շնորհակալություն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարին` շնորհակալագրի համար և պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս իր ներդրումն ունենալ հայ-թայլանդական երկկողմ կապերի զարգացման գործում:
Նախարարը հաջողություններ է մաղթել Չալիթ Դամռոնսակիի գլխավորած պատվիրակությանը և արդյունավետ աշխատանք` գյուղատնտեսության հարցերով հայ-թայլանդական համատեղ աշխատանքային խմբի 6-րդ հանդիպման մասնակիցներին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:





