AM
14 Նոյեմբեր 2012 - 06:05 AMT

Հայազն Միություն. ՀԱԿ ակտիվիստների գործը փաստում է դատական համակարգի անարդարության մասին

Հայազն Միությունը հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտում ՀԱԿ ակտիվիսների դեմ կայացված անհամարժեք վճիռը.

«ՀԱԿ անդամ չորս երիտասարդների դատավճին, ըստ մեզ, արդար չի և չի համապատասխանում կատարվածին, չափազանց են անգամ պաշտոնական մեղադրանքի համեմատ:

Այս ամենը, ինչ խոսք, փաստում է Հայաստանի երրորդ հանրապետության դատական համակարգի անարդարությունը:

Չկիսելով երիտասարդների քաղաքական հայացքները, շատ հաճախ գտնվելով գաղափարական հակադիր կողմերում, մենք դատապարտում ենք կատարվածը, համապատասխան մարմիններից պահանջում ենք կատարել առարկայական քննություն և տալ արդարացի վճիռ երիտասարդ ակտիվիստներին»,-ասված է հայտարարության մեջ»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Վերաքննչ դատարանը անփոփոխ թողեց ՀԱԿ ակտիվիսների գործով Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: