AM
10 Մայիս 2005 - 07:09 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ

Այսօր Հայաստան են ժամանել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Եժի Յասկերնիան – Ժորժ Կոլումբիեն, հանձնաժողովի քարտուղար Բոնի Թեոֆիլովան` հաղորդում է ԱԺ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանում ներկայացված ԵԽ անդամ երկրների դեսպանների, ԵԱՀԿ Եր-անյան գրասենյակի ղեկավարի – միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Վաղը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողները կհանդիպեն ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի, Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի անդամների, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության, Նախատեսված է հանդիպում ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի հետ: Մայիսի 12-ին նախատեսված են հանդիպումներ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Մայիսի 13-ին ԵԽԽՎ պատվիրակւթյանը կընդունեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: