AM
12 Մայիս 2005 - 07:37 AMT

ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՎ ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԿՐԱԿՈՎՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը տեղի կունենա մայիսի 14-ին` Կրակովում: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ինքը Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` օրակարգում ընդգրկվել են այն հարցերը, որոնք «Պրահայի գործընթացի» շրջանակներում քննարկվում են այս մեկ տարվա ընթացքում: Քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության բոլոր տարրերը` կարգավիճակից սկսած մինչեւ անվտանգության խնդիրներ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեկ անգամ եւս նշել է, որ միջնորդների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին որեւէ փաստաթուղթ չի ներկայացվելու:«Գործընթացն այն փուլում չԷ, որ փաստաթուղթ ծնվի»,- ավելացրել է նա: