Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն արդեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին գրություն է ուղարկել խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանին Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու մասին։ «Հարցը, սակայն, կքննարկվի ԱԺ նախագահի՝ արձակուրդից վերադառնալուց հետո։ Խնդրի շուրջ երեկ չի հաջողվել զրուցել ոչ Հակոբյանի, ոչ էլ Արզումանյանի հետ։ Ըստ որոշ տեղեկությունների, մտադրություն կա գյուղատնտեսության հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանին տանել արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ որպես փոխնախագահ, իսկ գյուղատնտեսության հանձնաժողովի փոխնախագահ դարձնել «Ժառանգության» ներկայացուցչին։ Հիշեցնենք, սակայն, որ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անցյալ շաբաթ մեր թղթակցին բացատրել էր, որ հանձնաժողովները ձևավորվում են նստաշրջանի սկզբում՝ ըստ Դոնթի բանաձևի, և խմբակցությունում հետագա փոփոխությունները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղեկավար կազմի վրա»,– գրում է թերթը։





