AM
13 Մայիս 2005 - 03:58 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՍԱՄՑԽԵ ՋԱՎԱԽՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ

Հայաստանը պատրաստ է մասնակցել Վրաստանի հայաբնակ շրջանի Ջավախքի ճանապարհների վերանորոգման ֆինանսավորմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը իր պաշտոնավարման հինգերորդ տարելիցին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանի բյուջեյում առանձին տողով միջոցներ են հատկացվում Վրաստանում իրագործվող միջոցառումների համար: Մասնավորապես, դա հայկական թատրոնի, թերթերի, Ջավախքի դպրոցների համար հատկացվող գումարներն են: «Ժամանակին, մենք պայմանավորվել էինք Վրաստանի վախճանված վարչապետ Զուրաբ Ժվանիայի հետ, որ Հայաստանը կմասնակցի այդ խնդիրների լուծման համաֆինանսավորմանը վրացական կողմի հետ միասին»,-հայտարարել է վարչապետը` ավելացնելով, որ Հայաստանը նմանատիպ դիրքորոշում ունի նաեւ Աբխազիայի եւ Աջարիայի հանդեպ: «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանը այդպես էլ չհաստատեց Ջավախքի զարգացման սոցիալական պլանը: Սակայն եթե նրանք ունենան իրական պլան, մենք պատրաստ ենք աջակցել դրա իրականացմանը: Օրինակ, ՀԲ-ի հետ քննարկվում է տարածաշրջանային ծրագիր, որը ավելի վերաբերում է Վրաստանին: Բանկի միջոցներով կվերանորոգվի Բավրայից (Հայաստան) Ախալքալաքվ եւ Ախալցիխեյով Բաթում գնացող ճանապարհը»,-հայտարարել է Անդրանիկ Մարգարյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: