AM
16 Նոյեմբեր 2012 - 08:23 AMT

Կարինե Աճեմյան. Խորհրդարանական համակարգի անցնելու ժամանակը չէ

Այսօր ամենակողմնորոշված ուժը ՀՀԿ-ն է և կուսակցության օրակարգի առաջին հարցը ընտրություններն են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը և հավելեց, որ այլ քաղաքական ուժերն ունեն իրենց իրավունքը առաջարկներ ներկայացնելու: «Համակարգային փոփոխության պահանջ են դնում: Բայց խորհրդարանական համակարգի անցնելու ժամանակը չէ: Այդ համակարգը հինգ տարի հետո է գործելու: Բայց չգիտես ինչու այդ առաջարկները ներկայացվում են նախագահական ընտրությունների նախաշեմին»,- ասաց պատգամավորը: Ընտրություններից հետո, չի բացառվում, որ ՀՀԿ-ն է մասնակցի քաղաքական քննարկումներին: «Այս պահանջը դեռ չկա: Քննարկումներին մասնակցելու հավանականությունը չենք բացառում, բայց ոչ այսօր:

Սա ամենակարևոր ժամանակահատվածն է բոլոր քաղաքական կառույցների համար համակարգելու իրենց ուժերը, և սպասում ենք, որ ի հայտ կգան բոլոր թեկնածուները»,- ասաց նա: ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ պետք է լուրջ նախապատրաստվենլ ընտրություններին, քանի որ դրանք այժմ ամենկարևոր են մեր երկրի և հասարակության համար:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հանդես են եկել նախաձեռնությամբ, որտեղ առաջարկում են անցնել կառավարման խորհրդարանական կարգի: