AM
16 Նոյեմբեր 2012 - 08:35 AMT

ՀՀԿ-ական պատգամավորը՝ ընդդիմությանը. Միավորվեք, մենք պատրաստ ենք մրցել

Լավ կլիներ,որ ընդդիմությունը ոչ թե ուժերը վատներ ինչ-որ քննարկումների վրա, այլ թեկնածուի հարցը լուծեր: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը դիմում է ընդդիմությանը.«Մեզ մեղադրում եք մենաշնորհների մեջ, միավորվեք, մենք պատրաստ են մրցել»:

ՀԱԿ-ն արդեն հավաքել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունները: Անդրադառնալով ՀԱԿ-ի այս նախաձեռնությանը, պատգամավորն ասաց. «ՀԱԿ-ն իրավունք ունի իր առաջարկը պնդել, սակայն հարց է՝ քվորում կլինի, թե ոչ, կամ ինչ օրակարգ կունենա»,- ասաց Կարինե Աճեմյանը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կողմից արտահերթ նիստը տապալելու ՀԱԿ-ի մտահոգությանը, ՀՀԿ-ական պատգամավորը նման հարց չի տեսնում: «Մենք կսպասենք և կտեսնենք ինչ կլինի»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը բանակցել է չորս խմբակցությունների հետ և որոշել արտահերթ նիստ հրավիրել, որի նպատակը ՀԱԿ-ի կողմից մշակված օրինագիծը ներկայացնելն է: Այն նախատեսում է մի շարք փոփոխություններ «Ընտրական օրենսգրքում», «Բնակության պետական ռեգիստրի» մասին օրենքում և Քրեական օրենսգրքում: