ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը որևէ արդյունք չի ունենա: Այօսր ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամՌուբեն Հակոբյանը: Չնայած հայտնած անվստահությանը, «Ժառանգությունը» նույնպես միանում է ՀԱԿ-ի նախաձեռնությանը.«Իմ կարծիքով քվորում չի ապահովի, և նիստը չի կայանա»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկի տակ ստորագրել են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ազատ դեմոկրատների» երկու պատգամավորները: Այսօր նրանց միացավ նաև «Ժառանգություն» խմբակցությունը։
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ-ի այս նախաձեռնությանն անդարձավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: ՀՀԿ-ի կողմից արտահերթ նիստը տապալելու ՀԱԿ-ի մտահոգության վերաբերյալ ՀՀԿ-ական պատգամավորը ասաց, որ նման խնդիր չի տեսնում:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը բանակցել է չորս խմբակցությունների հետ և որոշել արտահերթ նիստ հրավիրել, որի նպատակը ՀԱԿ-ի կողմից մշակված օրինագիծը ներկայացնելն է: Այն նախատեսում է մի շարք փոփոխություններ «Ընտրական օրենսգրքում», «Բնակության պետական ռեգիստրի» մասին օրենքում և Քրեական օրենսգրքում:





