AM
16 Նոյեմբեր 2012 - 11:13 AMT

Ստյոպա Սաֆարյանն «իշխանության թեկնածուին» հրավիրեց հեռուստաբանավեճի

Դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում կայանալիք պատգամավորի լրացուցիչ ընտրություններոմ «ֆավորիտներն», ըստ թեկնածու Ստյոպա Սաֆարյանի, ինքն ու ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Ռոբերտ Սարգսյանն են: Վերջինիս էլ պատգամավորի թեկնածուն ֆավորիտ է համարում, քանի որ նա «իշխանության թեկնածուն է»: Այսօր կայացած մամուլի ասուլիսում Ստյոպա Սաֆարյանը ՀՀԿ թեկնածուին հեռուստաբանավեճի հրավիրեց: «Ես ընդունում եմ, որ ապրում եմ անհավասար աշխարհում, բայց իմ չափազանց լուրջ կարողություններով կարողացել եմ լուրջ մրցակից լինել: Իմ շանսերը լուրջ է ընկալում մյուս թեկնածուի թևը ու ճիշտ են անում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նա ևս մեկ անգամ նկատեց, որ ՀՀԿ թեկնածուի հաղթանակն ապահովելու համար մոբիլիզացվել է մայրաքաղաքի ամբողջ վարչական ռեսուրսը: