Հայաստանում ընդդիմություն լինելը շատ դժվար է, և այն ինչ այսօր անում է ըննդիմությունը, իսկապես հարգանքի է արժանի: Նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Վառ օրինակ են պետբյուջի վերջին քննարկումներն ու խորհրդարանական լսումները, որոնք, նախորդ տարիների համեմատ, ամենահետաքրքիրն էին: Կարևոր է նաև այն, որ ընդդիմությունը քննադատելուց բացի, հանդես է գալիս առաջարկներով»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀԱԿ-ի նախագահի թեկնածունին, Վահագն Խաչատրյանն ասաց. «ՀԱԿ անդամներն անում են ամեն ինչ, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի նախագահական ընտրություններում: Բայց ամեն ինչ կախված է նրա որոշումից»: Ին վերաբերում է ԲՀԿ-ի հետ միասնական թեկնածուով հանդես գալու հարցին, Խաչատրյանն ասաց, որ ոչինչ չի բացառվում: Նա ադրադարձավ նաև ՀԱԿ-ի հանրահավաքներին: ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Կոնգրեսը նոր հավաք կկազմակերպի, եթե երկրում արտակարգ դեպք տեղի ունենա:Վահագն Խաչատրյանն ասաց, որ ՀԱԿ 4 ակտիւվիսների դատավճիռը այդ արտակարգ դեպքն է, և ՀԱԿ-ն այժմ քննարկում է նոր հանրահավաք կազմակերպելու հարցը: «Կարևոր է, որ «ֆալշ ստարտ» չլինի, ինչը արդեն մեկ անգամ եղել անցյալ տարի»,-եզրափակեց ՀԱԿ անդամը:





