Սեպտեմբերին Երեւանում նախատեսվում է անցկացնել Հայ ոսկերիչների ասոցիացիայի հերթական համագումարը, տեղեկացնում է «Կովկասյան հանգույցը»: Համագումարում, բացի Հայաստանի ոսկերիչներից, կմասնակցեն նաեւ հայ ոսկերիչներ ԱՄՆ-ից, Բելգիայից, Լիբանանից եւ այլ երկրներից: Համագումարի աշխատանքին զուգահեռ կկազմակերպվի ոսկերչական իրերի ցուցահանդես:





