Եվրասիական միությունը դեռևս գոյություն չունի, բայց Հայաստանին արդեն դիտարկում են դրա մաս` ի տարբերություն ԵՄ-ի, որը Հայաստանին չի դիտարկում իր անդամ: Այսօր լրոգրողնրի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Մենք ընտրելիս պետք է առաջնորդվենք մեր ազգային անվտանգության շահերով: Մեր ազգային անվտանգությունն այս պահին կախված է ավելի շատ հայ-ռուսական համագործակցությունից»,- նկատեց նա: Ըստ Արման Մեիքյանի՝ Հայաստանը Ռուսաստանի հարավային մերձսահմանային գոտում նրա անվտանգության պահպանողներից մեկն է, որի մասին մենք պետք է բարձրաձայնենք և պետք է խոսենք նաև այն մասին, թե ինչ ենք մենք տալիս Ռուսաստանին:





