AM
21 Նոյեմբեր 2012 - 09:21 AMT

Զդիսլավ Ռաչինսկի. Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառությունը չի զարգանում

Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառությունը չի զարգանում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ալեքսանդրի Ռաչինսկին՝ ամփոփելով երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների 20 տարվա ձեռքբերումները. «Բայց եթե մի կողմ դնենք այս փաստը, մեր երկրների միջև համագործակցությունը սկսել է զարգանալ ոչ միայն կառավարության և պետական հաստատությունների, այլև հասարակական կազմակերպությունների մակարդակով»,-ասաց նա: Դեսպանը նշեց, որ Լեհաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել Հայաստանում, սակայն գիտակցում են, որ երկիրը հեռու է և շրջափակված , թեև հեռատես ներդրողները, ըստ դեսպանի, հասկանում են, որ դա երկար չի տևի: