Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ նախագահի 2000 թվականի փետրվարի 7-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին: Համաձայն հրամանագրի` հանձնաժողովի կազմը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
Արարատ Դանիելյան- ԼՂՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մխիթար Գրիգորյան- ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ
Ալբերտ Խաչիյան- ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ
Սևակ Հակոբյան – ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ
Կարո Համբարձումյան – ԼՂՀ պաշտպանության նախարարության ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար
Լենստոն Ղուլյան – ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Կարեն Դանիելյան – ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար), հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:





