AM
27 Նոյեմբեր 2012 - 05:39 AMT

«Առավոտ». Սմբատ Այվազյան. ԲՀԿ-ՀԱԿ դաշինքի պարագայում հետաքրքիր զարգացումներ կարող են լինել

Երեկ «Առավոտ»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե «Հանրապետություն» կուսակցությունում իր անդամությունը սառեցնելու պատճառը հնարավո՞ր է ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններն են Սմբատ Այվազյանը ասել է. «Ես իմ անդամությունը «Հանրապետություն» կուսակցությունում սառեցրել եմ դեռ վեց ամիս առաջ: Իսկ վեց ամիս առաջ հնարավոր չէր կանխատեսել այս կարգի զարգացումներ: Այն ժամանակ հնարավոր չէր կանխատեսել թեկնածուների այսպիսի շարքեր, նրանց հնարավորությունները, որոնք այսօր առաջադրվել են կամ մտադրություններ ունեն առաջադրվելու»:

Թերթը նկատում է, որ «Հանրապետությունում» կողմ չեն այդ հարաբերություններին, իսկ Սմբատ Այվազյանը գտնում է, որ ԲՀԿ-ՀԱԿ դաշինքի պարագայում կարող են լինել հետաքրքիր զարգացումներ:

«Ես կարծում եմ, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար մարմինը և շարքերը նույնպես մտահոգ են երկրում ստեղծված իրավիճակով, և նրանք էլ են լուծումներ փնտրում, որ ինչ-որ կարգի փոփոխություններ լինեն մեր երկրում»,- «Առավոտ»-ին ասել է Սմբատ Այվազյանը: