AM
27 Նոյեմբեր 2012 - 07:55 AMT

«Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն. Մենք «ապագայի ձվեր» չենք արտադրել

«Արաքս» թռչնաֆաբրիկայի շուրջ պարբերաբար լրատվամիջոցներում հայտնվող բարի համբավը և անունը նսեմացնող հրապարակումներին այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Նա առանձնացրեց հատկապես «Ապագայի ձվեր» հոդվածը .«Այս հոդվածի մասով դիմել ենք Վաղարշապատի ոստիկանություն:

Նոյեմբերի 22-ին քննչական բաժնից տեղեկություն ստացանք: Փորձաքննութան արդյունքում պարզվել է, որ կեղծ մակնշումը չի համապատասխանում մեր մակնշմանը: Հարուցվել է քրեական գործ, մենք տուժող կողմն ենք»,-ասաց «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ իրենք հետամուտ են լինելու, որ բոլոր մեղավորները հայտմաբերվեն և պատժվեն: