AM
27 Նոյեմբեր 2012 - 08:23 AMT

«Զվարթնոցում» խուլիգանություն է տեղի ունեցել

Նոյեմբերի 26-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունենում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Երևան-Շարմ-Էլ-Շեյխ չվերթի ուղևորներից մեկը` 1969 թ. ծնված Նվեր Մ.-ն, ուղևորների հաշվառումն անցնելուց հետո, սահմանապահ գոտում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում անհիմն վիճաբանել է սահմանապահ գոտու ծառայողների հետ` նրանցից պահանջելով իր ուղեբեռի կտրոնը:

Նվեր Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: