AM
27 Նոյեմբեր 2012 - 09:31 AMT

Արսեն Քարամյանը` մատչելի բնակարանների մասին. Նախագահական ընտրությունները ծրագրի վրա չեն ազդի, քանի որ նախագահը նույնը կմնա

Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն այսօր ասուլիսի ժամանակ նոր մանրամասներ է ներկայացրել «Երիտասարդ ընտանիքին`մատչելի բնակարան» ծրագրի մասին: Նրա տվյալներով 2010-ի հունվարի 23-ին մեկնարկած ծրագրով 975 երիտասարդ ընտանիք արդեն բնակարան է ձեռք բերել: Վարկավորումը կազմել է 7 մլրդ 320 մլն դրամ:

«Վարկերի 55 տոկոսը հատկացվել է Երևանում, 45 տոկոսը մարզերում: Նախնական մտահոգությունը, թե երիտասարդները կկենտրոնանան մայրաքաղաքում, չհիմնավորվեց: Դրան նպաստեց նաև սուբսիդավորվող տոկոսադրույքի չափը` մայրաքաղաքի 2 տոկոսի փոխարեն, մարզերում այն 4 տոկոս է», – ասաց Արսեն Քարամյանը:

Նրա խոսքով՝տարիքային շեմը բարձրացնելու մասին խոսակցությունները պոպուլսիտական են և այդպիսի բան անելը նպատակահարմար չէ: Ծրագրից կարող են օգտվել հանրագումարային 60 տարեկանի շեմը չանցնող զույգերը:

Արսեն Քարամյանը տեղեկացրեց նաև, որ դեկտեբերի 5-ից մեկնարկում է ՏՏ, հեռահաղորդակցության և բանկային ոլորտի երիտասարդ մասնագետների համար նոր համալիրի կառուցումը: Այն կլինի Ավանում, կունենա 410 բնակարան:

Քանի որ ծրագիրն իրականացվում է նախագահի հովանավորությամբ, Արսեն Քարամյանն անդրադարձավ նաև առաջիկա ընտրություններին:

«Ես բացարձակապես մտավախություն չունեմ, որ ընտրությունները որևէ կերպ կազդեն: Նախ, որովհետև ես չեմ կարծում, որ այլ արդյունք կունենանք և չեմ կարծում, որ հակառակ դեպքում արժանի շարունակող չենք ունենա: