AM
25 Մայիս 2005 - 05:18 AMT

ԵՄ ՆՈՐ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Գերմանիան ձեռնարկել է բոլոր ջանքերը` Հայաստանին ԵՄ «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» ծրագրում ընդգրկելու ուղղությամբ: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հեյկե Ռենատե Փայչը: Տվյալ ծրագրում մասնակցությունը Հայաստանի եվրոպական կառույցներին մոտենալու եւս մեկ քայլ է: Տվյալ նախաձեռնության շրջանակներում ընթացիկ տարվա մարտին Հայաստանի վերաբերյալ զեկույցի մշակումից հետո Եվրահանձնաժողովի եւ Հայաստանի կառավարության միջեւ ակնկալվում են Գործողությունների ծրագրի շուտափույթ իրականացման վերաբերյալ բանակցություններ: