AM
25 Մայիս 2005 - 05:19 AMT

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄԻՇՏ ԱՋԱԿՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ

Մենք միշտ օգտագործել ենք եւ Հայաստանի, եւ Թուրքիայի հետ մեր լավ հարաբերությունները, որպեսզի աջակցենք Երեւանի եւ Անկարայի միջեւ ուղիղ երկխոսության հաստատմանը: Այս մասին, պատասխանելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում թուրք-գերմանական հարաբերություններում հնարավոր լարվածություն առաջանալու վերաբերյալ հարցին` PanARMENIAN.Net գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հեյկե Ռենատե Փայչը: Նրա խոսքերով` 2004 թվականի ապրիլին Հայաստան իր այցի ընթացքում Գերմանիայի արտգործնախարար Յոշկա Ֆիշերն ընդգծել է պաշտոնական Բեռլինի տվյալ քաղաքականությունը: Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիայի ճնշման տակ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը Բունդեսթագում հետաձգվի կամ էլ տեղափոխվի` գերմանացի դիվանագետը նշել է. «Ինչպես արձագանքել բանաձեւին` դա հարց է, որը պետք է որոշի Բունդեսթագը»: