Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում երեկ կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններում հաղթանակ է տարել Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյաննը:
Ըստ նախնական արդյունքների` գրանցված 55 971 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 17 421-ը կամ ընտրողների 31,07 տոկոսը:
Արման Սահակյանը ստացել է 13 337 քվե, իսկ ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը` 3 237 քվե: 834 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել, երբ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ընտրվել էր Գյումրիի քաղաքապետ:





