Հայաստանի Հանրապետության տրասնպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչներին՝ Մարսելո Վենդեյի և Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մինչև «Չարբախ» երկաթուղային կայարանն ընկած հատվածում նոր երկաթգծի կառուցմանն առնչվող հարցեր:
Նախարար Գագիկ Բեգլարյանը կարևորել է նշյալ հատվածում երկաթգծի կառուցումը. «Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի, ջանքերի, փորձի փոխանակման շնորհիվ այս նախագիծը կյանքի կկոչվի: Այն Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ծրագիր է։ Տրասնպորտի և կապի նախարարությունը պատրաստակամ է կողմերին աջակցել ցանկացած հարցում»,- նշել է նախարարը:
Գագիկ Բեգլարյանը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություններին հանձնարարել է կազմակերպել երկկողմ քննարկումներ, ձեռք բերել համատեղ պայմանավորվածություններ, ինչպես նաև նախագծի վերաբերյալ նախարարությանը ներկայացնել գրավոր առաջարկություններ:
Նախագծի իրականացման հիմնական շահառուներն են ՀՀ կառավարությունը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը, «Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը և ՀՀ կապի և կապի և տրանսպորտի նախարարությունը։
Երկաթգծի կառուցման և վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակումը իրականացրել է «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն, հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապ նախարարության լրատվական ծառայությունը:





