«Ազգ» օրաթերթը գրում է .«Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն անփոփոխ թողեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանի խափանման միջոցը` հանրապետությունից չբացակայելու մասին, և մերժեց նախորդ դատական նիստին ներկայացված միջնորդությունը խափանման միջոցը փոխարինել գրավադրմամբ: Դատարանն իր մերժումը հիմնավորել է Հարթունյանին վերագրվող արարքի բնույթով և վտանգավորության աստիճանով` նշելով, թե բարձր է հավանականությունը, որ ընտրված խափանման միջոցը վերացնելու դեպքում Հարթունյանը կթաքնվի քրեական վարույթն իրականացնող մարմնից:
Մինչդեռ հանրապետությունից չբացակայելը բազմաթիվ անհարմարություններ է ստեղծում, քանի որ արդեն մեկ տարի Հարթունյանը չի կարողանում մեկնել ԱՄՆ` իր բուժող բժշկի մոտ և ընդամենը երկու շաբաթով ուզում է մեկնել արտերկիր` բժշկական հետազոտման:
Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Նարեկ Հարթունյանը մի քանի անգամ բացակայել է երկրից և վերադարձել, ոչ մի դատական նիստ նրա բացակայության հետևանքով չի հետաձգվել»:





