Երևանում աշխատող 4350 վերելակներից 1500-ը կապիտալ վերանորոգման կարիք ունեն: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը:
«Իսկապես վերելակային տնտեսությունում կան խնդիրներ: Բոլոր համատիրություններն ունեն համապատասխան լիցենզա ունեցող կազմակերպությունների հետ պայմանագրեր վերելակները վերանորոգելու համար: Ըստ պայմանագրի՝ սպասարկման վարձերի մի մասը գնում է վերելակային տնտեսության վերանորոգման աշխատանքներին»,-ասաց նա:
Ըստ Ղազարյանի, կա նաև մեկ այլ խնդիր.բնակիչները չեն մուծում սպասարկման վարձը: Եթե նրանք հասկանան և ընդունեն, որ այդ վարձի մի մասըտրամադրվում է թերությունները վերացնելուն, խնդիրը կլուծվի:
Այս տարի քաղաքապետարանը վերանորոգել է 1380 վերելակ:





