AM
6 Դեկտեմբեր 2012 - 07:19 AMT

Վայք-Սիսիան ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով տեղի է ունեցել ՃՏՊ

Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.43-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Սարավան գյուղի վերջնամասում, մերկասառույցի հետևանքով ավտոցիստեռնը (պատկանում է «Արգաս» ՍՊԸ-ին) թեքվել և մասնակիորեն փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներին չի հաջողվել ուղղել ավտոմեքենան. անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Հրշեջ-փրկարարների ուժերով բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի բանուկ հատվածից: աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան: տեղադրվել են նախազգուշացնող նշաններ: ժամը 02.32-ին ահազանգ է ստացվել, որ նույն ճանապարհահատվածում մերկասառույցի հետևանքով ևս 4 ավտոմեքենաներ չեն կարողանում շարունակել երթևեկությունը: Կապ է հաստատվել «Հայավտոճանապարհներ տնօրինություն» ՊՈԱԿ-ի աշխատակցի հետ, ով հավաստիացրեց, որ ճանապարհի մշակման աշխատանքները կվերսկսվեն մոտակա ժամին:

Ժամը 04.15-ին տեղեկություն է ստացվել, որ «Հայավտոճանապարհներ տնօրինություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մեկնել են դեպքի վայր ճանապարհի մշակման աշխատանքների համար: ժամը 05.00-ի սահմաններում ավտոճանապարհը մշակվել է. ավտոմեքենաները դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի հատված: