Այսօր, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին 2012 թվականին պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման վիճակագրությունը ներկայացնելու ժամանակ, հարցրեցին` ճի՞շտ է, որ իր գրասենյակում աղանդավորներ են աշխատում: Ի հեճուկս նրան, որ մինչ օմբուդսմեն դառնալը նա ակտիվ պայքարում էր աղանդավորության դեմ պայքարին:
«Ես իմ աշխատակիցների խիղճը չեմ քննում: Համարում եմ ոչ կոռեկտ մարդուն սեռական կողմնորոշման, խղճի մասին հարցեր տալը, եթե դա չի վերաբերում նրա մասնագիտական կարողություններին: Ես չեմ պայքարել աղանդավորների դեմ, ես պայաքարել եմ հոգեորսության դեմ: Այսօր էլ շարունակում եմ` օրենսդրական նախաձեռնություններով: Մենք պիտի հանդուրժող լինենք մեզնից տարբերվողների նկատմամբ և դա ոչ թե եվրոպական արժեհամակարգով եմ պայմանավորում, այլ քրիստոնյա լինելով: Բայց նաև պետք է թույլ չտանք, որ նենգ միջոցներով ազդեն մեզ վրա», – ասաց Կարեն Անդրեասյանը:





