Մարտունու տարածաշրջանում սիբիրախտի ևս մեկ կասկածելի դեպք է գրանցվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը: Նրա խոսքով` հիվանդը հոսպիտալացված է, սակայն բժշկական փորձաքննության արդյունքները դեռևս հայտնի չեն: «Դեպքը գրացվել է դեկտեմբերի 7-ին, փորձաքննությունը մի քիչ երկար է տևում, հենց պատրաստ լինեն արդյունքները, կտեղեկացնենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ սիբիրախտի առաջին դեպքը հանրապետությունում գրանցվել էր հոկտեմբերի 17-ին:





