Ազգային ժողովում երկար ժամանակ կոնֆլիկտ է զարգանում պատգամավորների օգնականների և նոր աշխատակազմի ղեկավարի` Գուրգեն Դումանյանի միջև: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
«Բանն այն է, որ օգնականներին վկայականներ չեն տալիս: Դրա համար տարբեր անհեթեթ պատճառաբանություններ են բերում, թե բյուջե չկա, կամ՝ օգնականները վկայականները չարաշահում են՝ ճանապարհային ոստիկաններին ու տարբեր պետական մարմիններում ներկայացնելով: Բայց Երիտասարդական խորհրդարան կոչվող անիմաստ կառույցի պատգամավորներին, որոնք հիմնականում պաշտոնյաների ու մեծահարուստների բարեկամ-հովանավորյալներն են, վկայականներ տվել են, ինչը բոլորովին դուր չի գալիս օգնականներին:
Նրանք իրենց երկրորդ սորտի են զգում, քանի որ ոչ միայն ավելի ցածր են վարձատրվում, քան ԱԺ աշխատողներն ու փորձագետները, այլև զրկված են բոլոր արտոնություններից ու հավելավճարներից, որոնք ստանում են վերջիններս»,- գրում է թերթը:





