AM
9 Հունիս 2005 - 09:28 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԷՍՏՈՆԻԱՆ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀՈՒՇԱԳԻՐ «ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի հանրապետության եւ Էստոնիայի հանրապետության պաշտպանության նախարարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին» փոխըմբռնման Հուշագիր ստորագրելու վերաբերյալ առաջարկին: Որոշումը կայացվել է Հայաստանի կառավարության նիստի ընթացքում, որը մայիսի 9-ին վարել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,-հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: