AM
13 Դեկտեմբեր 2012 - 14:03 AMT

ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 56-րդ նիստին

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանը դեկտեմբերի 14-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 56-րդ նիստի աշխատանքներին:

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են մեկուկես տասնյակ հարցեր, որոնք վերաբերում են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին: Մասնավորապես կքննարկվեն պաշտոնական վիճակագրության ոլորտում համագործակցության, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ԱՊՀ մասնակից երկրների միջպետական հարաբերությունների համակարգման մասին համաձայնագրերի նախագծերը: Կքննարկվեն նաև ֆինանսական և կազմակերպչական հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: