AM
14 Դեկտեմբեր 2012 - 06:15 AMT

«Առավոտ». Նաիրա Զոհրաբյան. Որևէ մեկը շոկի մեջ չէ, որևէ մեկը մանդատը վայր չի դնելու

Գագիկ Ծառուկյանը կայացրել է որոշում՝ չառաջադրել իր թեկնածությունը այս նախագահական ընտրություններում, և ԲՀԿ-ականները հարգում ենք Ծառուկյանի այդ որոշումը: Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Պատասխանելով հարցին, թե մամուլում վերլուծություններ են հնչում, որ ԲՀԿ քաղաքական թևը շոկի մեջ է Գագիկ Ծառուկյանի որոշումից, անգամ տեսակետներ կան, որ հնարավոր է, օրինակ, Վարդան Օսկանյանը մանդատը վայր դնի և դուրս գա կուսակցությունից, Նաիրա Զոհրաբյանը ասել է. «Կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ամեն ինչ ասված է, և դրան ավելացնելու ոչինչ ես չունեմ: Որևէ մեկը շոկի մեջ չէ, որևէ մեկը մանդատը վայր չի դնելու, որևէ մեկը կուսակցությունը չի լքելու: Պետք չէ իրականության հետ որևէ աղերս չունեցող լեգենդներ հորինել, դրանք ընդունել որպես իրականություն և սկսել այդ լեգենդների վրա տարբեր վերլուծություններ կառուցել»: