ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը Երևանի թռչնաբուծական ֆաբրիկային չի տուգանել: ԵԹՖ ղեկավարությունը հերքել է մամուլում տարածված լուրերն այն մասին, որ ֆաբրիկայի տնօրինությունը տուգանվել է ժամկետանց ձու իրացնելու համար:
«ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը չի տուգանել ո՛չ ԵԹՖ-ին, ո՛չ տնօրենին, ոչ էլ հիմնադիր-բաժնետեր Խաչիկ Խաչատրյանին, քանի որ ըստ ՀՀ օրենսդրության Խաչիկ Խաչատրյանը, հանդիսանալով հիմնադիր, ընկերության գործունեության համար չի կարող տուգանվել: ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ չի իրացնում, ուստի չէր կարող տուգանված լինել և «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկությունը անհիմն է»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի» ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին:





